Կադրային փոփոխություններ զինդատախազությունում

Գևորգ Կոստանյանը ասուլիս է տալիս Հայաստանի զինդատախազի պաշտոնում, հունվար, 2013թ․

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեկվա հրամանով Արտակ Կրկյաշարյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով զինդատախազի տեղակալի պաշտոնից:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Կոստանյանի նույն օրվա այլ հրամաններով Ներսես Միսակյանը նշանակվել է Հայաստանի զինդատախազի տեղակալ՝ ազատվելով զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնից, իսկ Ալեքսան Ղազարյանը նշանակվել է այդ բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից: