Չորս սպաներ պարգևատրվել են մեդալներով

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով չորս սպաներ պարգևատրվել են մեդալներով՝ «Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի և անձնական խիզախության համար»:

Հրամանագրի համաձայն, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ է շնորհվել զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդգես Մարգարյանին և զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Հայկազ Ղազարյանին, Արիության մեդալ՝ զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, Մարտական ծառայության մեդալ՝ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռոմիկ Սարգսյանին:

Այլ մանրամասներ հրամանագրում նշված չեն: