Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարը խոստանում է շքերթ Ղրիմում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորում է Վալերի Գելետեյին Ռադայի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, 3-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Վալերի Գելետեյը, ում թեկնածությունն այդ պաշտոնում հաստատեց Գերագույն ռադան, խոստացել է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունն ու Ղրիմում հաղթական շքերթ անցկացնել։

46-ամյա գեներալ-գնդապետն այս խոսքերի համար ուկրաինական խորհրդարանում ծափահարությունների է արժանացել։

Նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտպանության նոր նախարար նշանակելիս ասել է, թե վստահ է, որ բանակն ունի այնպիսի ղեկավարի կարիք, որը կսկսի իրականացնել հրատապ բարեփոխումներ։