ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու համաձայնագրի ստորագրումը՝ «հոկտեմբերին»

Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսով

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, այսօր ասել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացաքում», - գրել է Ղազախստանի արտգործնախարարը Թվիթերում՝ օգտատերերից մեկի հարցին ի պատասխան: