ՊՆ. Ադրբեջանցիների հերթական դիվերսիոն փորձը կանխվել է

Այսօր ժամը 15-ի սահմաններում Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել հայկական դիրքերից մեկը:

«Հայկական Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,- հայտնում է ՊՆ-ն: