Նախարար. Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը, որովհետև դրա կարիքը չկա

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծությունների հետ կապված Երևանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը, որովհետև դրա կարիքը չկա, և հայկական զինված ուժերը ինքնուրույն են լռեցնում հակառակորդին: Այսօր լրագրողներին այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: