Ուկրաինայի արևելքում, չնայած հրադադարին, 5 զինվոր է սպանվել

Ուկրաինայի զինվորականները հայտնում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի արևելքում 5 զինվոր սպանվել և առնվազն 17-ը վիրավորվել են:

Զինվորներից երեքը, ինչպես հայտնել է Կիևի ներկայացուցիչը, սպանվել են Սլավյանսկ քաղաքի մերձակայքում ռազմական անցակետի վրա գրոհի ժամանակ: Մյուս երկուսը զոհվել են Լուգանսկի շրջանում, որտեղ անջատականները կրակ են բացել զինվորական շարասյան վրա:

Նախագահ Պորոշենկոյի կողմից հունիսի 27-ին 72 ժամով երկարաձգված հրադադարի խախտումների թիվն արդեն հաշվվում է տասնյակներով: