Ուկրաինայում ազատ է արձակվել ԵԱՀԿ դիտորդների երկրորդ խումբը

Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կայքէջը տեղեկացնում է, որ Լուգանսկի մարզում ազատ են արձակվել անջատականների կողմից պատանդառված ԵԱՀԿ վերջին չորս դիտորդները:

Դիտորդների առաջին խմբին անջատականներն ազատ էին արձակել հունիսի լույս 27-ի գիշերը:

Բոլոր պատանդների ազատ արձակումը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկած Դոնբասում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի նախապայմաններից մեկն է: