Փամբակում բացվել է «Լոռվա օրրան» մշակութային կենտրոնը

Հունիսի 28-ին Լոռվա մարզի Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Լոռվա oրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տան բացման արարողությունը։

Միջոցառումը կազմակերպել էր «Սոսե» բարեգործական կազմակերպությունը: Կենտրոնը բացվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի շրջանակներում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը բարձր գնահատեց ծրագրի իրականացման մակարդակն ու նշեց, որ ԵՄ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում աղքատության դեմ պայքարը։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 150,000 եվրոյով: Այն իրականացվում է Լոռու և Տավուշի մարզերում: