Եվրամիությունն առայժմ չի կիրառի պատժամիջոցները

Եվրոպայի միությանն առայժմ ուժի մեջ չի մտցնում պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ուրբաթ օրը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ ևս 72 ժամ կհետևենք Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողություններին:

Գագաթնաժողովի ընդունած հայտարարության մեջ թվարկված են Եվրամիության կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջները. ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցնել Ուկրաինայի արևելում հրադադարի և սահմանային իրավիճակի մոնիտորինգի մեխանիզմը, ուկրաինական իշխանություններին վերադարձնել անջատողականների կողմից գրավված երեք սահմանային անցակետերը, ազատ արձակել պատանդներին` ներառյալ ԵԱՀԿ-ի դիտորդներին, և սկսել կոնկրետ բանակցություններ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղության հաստատման ծրագրի իրագործման ուղղությամբ:

Լրացուցիչ միջոցների հնարավոր ձեռնարկման վերաբերյալ որոշումը Եվրամիությունը կընդունի հունիսի 30-ին: