Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը 72 ժամով երկարաձգելու է հրադադարը երկրի արևելքում:
Երեկ ուշ երեկոյան արված հայտարարությանը նախորդել էր նախագահի խորհրդակցությունը Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականների հետ:
Գործող հրադադարը, որն ավարտվում էր ուրբաթ երեկոյան ժամը 22-ին, երկարաձգվել է մինչև հունիսի 30-ը:
Ավելի վաղ ռուսամետ անջատականները խոստացել էին դադարեցնել կրակը մինչև հունիսի 30-ը: