Մեքենայի վարորդն ու ուղևորը զինվորներ են եղել, ովքեր տեղափոխվել են Բերդի հիվանդանոց։ Մեքենան ընկել է ճամփեզրի հարկից տներից մեկի վրա ու հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել միայն երկու ժամ անց։ Հրդեհից այրված տանը այդ պահին ոչ ոք չի եղել։ Գյուղապետ Վոլոդյա Ուզումյանը պատմում է, որ չի հաջողվել բուժքրոջը դուրս հանել կրակից։
«Նրանք դուրս են եկել, էլի, տղամարդ են, էդ կինը երևի մինչև մեքենան վառվելը արդեն մահացած է եղել: Ճանապարհը ասֆալտապատ է, ուղղակի պադյոմ է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց գյուղապետը:
Թե ինչու է մեքենան գլորվել ասֆալտապատ ճանապարհից ներքև, դեռ պարզ չէ:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ միայն քննությունը ցույց կտա։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է արդյոք ադրբեջանական կողմից կրակոցի հետևանքով մեքենան շեղված լինի ճանապարհից: Սա պաշտպանության նախարարության աշխատակիցը շատ քիչ հավանական համարեց:
«Զինվորներից սպան է միայն վատ, ռեանիմոբիլով բերում են Երևան, երևի հասել են տեղ արդեն»,- փոխանցեց Հովհաննիսյանը։
Այս պահին չեն բացառում նաև վթարի պատճառի՝ մեքենայի անսարքության կամ վարորդի անզգուշության վարկածները։