Ադրբեջանի սահմանամերձ գյուղում 30-ամյա տղամարդ է վիրավորվել

Հայ զինվորը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հենակետում, արխիվ

Ադրբեջանի Թովուզի շրջանի Խաջալի գյուղի 30-ամյա բնակիչ Էլնուր Գուլիևը ձեռքի և ոտքի հրազենային վնասվածքներ է ստացել, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական զինված ուժերի բացած կրակի հետևանքով:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գյուղացին տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է որպես նորմալ:

Ադրբեջանական գործակալության տեղեկություններով՝ հոգեկան հիվանդ Գուլևը բարձրացել էր հայկական դիրքերին մոտ գտնվող բլրի վրա, այդ պատճառով էլ նրա ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Հայկական կողմը միշտ շեշտում է, որ հրադադարը խախտում են ադրբեջանական զինված ուժերը, և իր պատասխան գործողությունների նպատակը դրանց լռեցնելն է: