Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին համաձայնագրերը ԵՄ-ի հետ

Փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողությունը Բրյուսելում, 27-ը հունիսի, 2014թ․

Այսօր Բրյուսելում Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու մասին, Վրաստանը և Մոլդովան՝ Ասոցացման համաձայնագրերը:

«Այս ստորագրությունները կդառնան հանդիսավոր հանձնառություն՝ ուղեկցելու Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային իրենց երկրները կայուն և բարգավաճ ժողովրդավարությունների վերափոխելու ճանապարհին յուրաքանչյուր քայլում», - The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Մանրամասները տես այստեղ: