ԵԱՀԿ-ն հաստատել է լուրն այն մասին, որ ազատ են արձակվել իր չորս դիտորդները, որոնք առևանգվել էին Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսամետ անջատողականների կողմից:
Ավելի վաղ Դոնեցի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, թե դիտորդները ազատ են արձակվել առանց նախապայմանների:
ԵԱՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնել դեռևս գերության մեջ գտնվող իր մյուս չորս դիտորդների համար: Նրանք առևանգվել են մայիսի վերջին: «Որևէ մեկը, որևէ կազմակերպություն նրանց առևանգման համար պատասխանատվություն չի ստանձնել», - ասել է Ուկրաինայում դիտորդական հատուկ առաքելության մամուլի քարտուղար Մայքլ Բոչուրկիվը:
ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինայում աշխատում է այս երկրի ղեկավարության հրավերով: