Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվելեն բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության պետը հատկապես կարևորել է հանգստի վայրերում գտնվող երեխաների անվտանգության ապահովման առաջնահերթությունը: Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն կատարել մարզային ճանապարհների հատկապես հանգստյան գոտիների ուղեհատվածներում, ստուգել խճուղիների գծանշումը և սերտորեն աշխատել մարզերի ղեկավարության հետ՝ այդ ուղղությամբ թերացումները բացառելու նպատակով:
Նա նաև անչափահասների գործերով ծառայության պատասխանատուներին հրահանգել է ուժեղացնել ծառայությունը բնակավայրերում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, որտեղ ամռանը կազմակերպվում են մանկական բակային ճամբարներ, հավաքույթներ ու ժամանցային այլ միջոցառումներ: