Այսօր Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների հետ: