Պորոշենկոն Պուտինին կոչ է անում գործո՛վ աջակցել խաղաղությանը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 26-ը հունիսի, 2014թ․

Այսօր ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)` Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «աջակցել խաղաղությանը ոչ թե խոսքով, այլ գործով»։