Տիգրան Սարգսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

Տիգրան Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու և նրան Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հրամանագրերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքէջում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանը ազատվել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանի պարտականություններից:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետն էր 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո մինչև այս տարվա ապրիլ, ավելի վաղ եղել է Կենտրոնական բանկի նախագահը: