Ալիևը հետևել է զորավարժություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում զննում է ձեռք բերված նոր զինտեխնիկան, ապրիլ, 2014թ․

Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 96-ամյակի կապակցությամբ այսօր այդ երկրում պաշտպանության նախարարության, ներքին զորքերի և պետական սահմանապահ ծառայության միավորումների ու զորամասերի համատեղ լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացվել, որոնց հիմնական փուլին հետևել է նախագահ Իլհամ Ալիևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններում ներգրավված էր շուրջ 4 հազար զինծառայող, 80 տանկ, մոտ 100 զրահամեքենա, 80 հրետանային համակարգ, 10 ռազմական օդանավ, 20 ուղղաթիռ:

Զորավարժություններից հետո Ալիևը ելույթ է ունեցել, ապա պարգևներ է հանձնել մի խումբ զինծառայողների: