Պուտինի վարկանիշը Ռուսաստանում աննախադեպ աճում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, 25-ը հունիսի, 2014թ․

Հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացնող «Լևադա» կենտրոնի հարցումները վկայում են, որ Ռուսաստանի նախագահի վարկանիշը երկրում աննախադեպ աճում է:

Եթե այս տարվա մարտին ռուսաստանցիների 72 տոկոսն է հավանություն տվել Վլադիմիր Պուտինի գործունեությանը, ապա հունսին այդ թիվը հասել է՝ 83 տոկոսի: