Նախկին գերին հերթական բուժզննումն է անցել

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Խոջոյանին հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար՝ դրական դինամիկայով:

Բժիշկները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե՝ ոչ: