Մեկ զոհ, երկու վիրավոր Պակիստանում օդանավի վրա կրակոցների հետևանքով

«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի օդանավը վայրէջքի ժամանակ, արխիվ

Պակիստանի հյուսիսարևմտյան Փեշավար նահանգում զինված անձը կրակել է «Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ընկերության վայրէջք կատարող ինքնաթիռի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ուղևորներից մի կին, ևս երկու մարդ վիրավորվել է։

Սաուդյան Արաբիայից Պակիստան թռչող ինքնաթիռում 178 ուղևորներ էին և անձնակազմի անդամները:

Դեռ որևէ խումբ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։