Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Յուրի Վարդանյանին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Հրամանագրի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Ծանրամարտիկ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը նախորդ կառավարությունում անցած տարվա մայիսից զբաղեցնում էր սպորտի նախարարի պաշտոնը, ավելի վաղ եղել է Հայաստանի նախագահի խորհրդականը:
Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը նոր կառավարությունում նշանակվեց արդարադատության նախարար: