Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խորհրդակցության ժամանակ քննարկվել են վերջին շրջանում հրատապ դարձած չորս խնդիրներ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ, էլեկտրաէներգիայի սակագների առաջիկա բարձրացում, Որոտանի կասկադի սեփականաշնորհում, գազային գործարքներ:
Ռուզաննա Ստեփանյան