Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ռուսաստանը փորձում է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսում ռուսաստանյան պետական ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակիցը Հայաստանի արտգործնախարարին հարցրեց, թե, հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաստատված լավ հարաբերությունները, կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բալերալվմանը:
Հարցը հարուցեց Լավրովի զարմանքը («Ինչո՞ւ եք Ռուսաստանի մասին հարցնում հայաստանյան նախարարից»), իսկ Նալբանդյանը պատասխանեց․- «Սերգեյ Վիկտորովիչը ներկա էր 2009թ․ հոկտեմբերին կայացած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը և դա խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Ռուսաստանի և գործընթացը սատարող այլ երկրների դիրքորոշումը իր արտահայտությունն էր գտել բազմաթիվ հայտարարություններում, ուր ասված էր, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել և կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2009թ․ հոկտեմբերին Ցյուրիխուոմ ստորագրված արձանագրություններում: Այնպես որ, իրոք, Ռուսաստաբնաը կարող է և փորձում է անել, այն ինչ կարող է»:
Հարցին արձագանքեց նաև Ռուսաստանի արտգործնախարարը. - «Ուղղակի հավելեմ, որ այդպես էլ կա: Արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո մենք պատրաստակամություն էինք հայտնում մեր ներդրումն ունենալ այն ձևերով, որոնք ընդունելի կլինեն և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար: Գաղափարներ կային ենթակառուցվածքային, այդ թվում՝ երկաթուղային նախագծեր իրականացնել, որոնք կարող էին իրար կապել ժողովուրդներին, երկրները, երկու երկրների սահմանակից մարզերը: Այս ամենն ուժի մեջ է, բայց, իհարկե, առաջինային դերը վերապահված է երկու երկրներին, որոնք ստորագրել են արձանագրությունները, իսկ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ արձանագրությունների կյանքի կոչմանը»:
Լավրովը, ով դեռ երեկ երեկոյան է երկօրյա պաշտոնական այցով ժամանել Երևան՝ Էդվարդ Նալբանդյանի հրավերով, Հայաստանի արտգործնախարարի, իսկ կեսօրից անց նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկեց նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:
Եթե արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում Նալբանդյանն ու Լավրովը ընդամենը հակիրճ անդրադարձան հարցին, թե այն քննարկվել է, ապա նախագահ Սարգսյանի ու Լավրովի հանդիպումից հետո, Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում կարդում ենք․ «ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»:
Հայաստանի արտգործնախարարությունից այսօր փորձեցինք պարզաբանում ստանալ, թե այդ ինչ «լավ լուրերի» մասին է խոսքը, սակայն ապարդյուն:
Մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման համար: Մինչդեռ, ավելի ուշ հրապարակված գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, բայց այն ե՞րբ է ստորագրվելու՝ ոչ մի խոսք:
Անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը
Ի դեպ, նախագահականի տարածած հաղորդագրությունում խոսվում է նաև երկու երկրների արտաքին քաղաքականությունների համակարգման մասին․ - «Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարությունում անդրադարձ է եղել արտաքին քաղաքականության ոլորտում երկու երկրների գործողությունների համակարգմանը»:
Նալբանդյան - Լավրով ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը «դաշնակցային» ու «ռազմավարական» բնութագրեց հայ-ռուսական հարաբերությունները, որոնք կարևոր գործոն են «տարաշածրջանային կայունության ապահովման համար»:
Լավրովը խոսեց նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ առկա ճգնաժամը հաղթահարելու համար կարևոր է ուղղակի բանակցություններ սկսել «կիևյան իշխանությունների և Ուկրաինայի հարավ-արևելքի միջև»:
Վերջում ուշագրավ մեկ դիտարկում: Հայաստանի արտգործնախարարությունում անցկացված ասուլիսը ռուսերեն էր, չկար հայերեն զուգահեռ հայերեն թարգմանություն, ինչը պահանջում է «Լեզվի մասին» օրենքը:
Մեր այն հարցին՝ ինչո՞ւ չի կատարվել օրենքի պահանջը և պետական մարմնի անցկացրած միջոցառմանը չի ապահովվել զուգահեռ հայարեն թարգմանություն, արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը այսպես արձագանքեց․ - «ԱԳՆ-ն նախապես տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների ասուլիսն ընթանալու է ռուսերեն լեզվով։ Արտգործնախարարությունում ռուսալեզու հյուրերի մասնակցությամբ ասուլիսները մշտապես անց են կացվել հենց այդ ձևով: Ասուլիսի սղագրության հայերեն տարբերակը հասանելի է ԱԳՆ կայքում»: