Անցած շաբաթ օրը Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին է փոխանցել Ռուսաստանի արտգործնախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս - հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` Ազնավուրը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու հայ - ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:
Վերոհիշյալ պատվո նշանով Շառլ Ազնավուրը պարգևատրվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսի 2-ի հրամանով: