Ցուցարարները ոստիկաններին թույլ չեն տալիս տանել իրենց երկու ընկերներին

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսը՝ Արսեն Ադամյանը և Վահան Դուրինյանը, այս պահին ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենայում են, սակայն ցուցարարները թույլ չեն տալիս տեղափոխել նրանց՝ փակելով մեքենայի ճանապարհը:

Բողոքի ցույցը, հիշեցնենք, ծրագրված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, և թեև իրավապահները փորձում էին խոչընդոտել ցուցարարների մոտենալը շենքին, դա նրանց չհաջողվեց՝ ակցիայի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատնեշը:


Նարինե Ղալեչյան