Սուննի զինյալները նոր բնակավայրեր են գրավում Իրաքում

Սուննի զինյալները, ահաբեկչական «Ալ-Ղաիդա»-ից սկիզբ առած «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորման գլխավորությամբ, երկու ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ են գրավել Իրաքի արևմուտքում, և վերահսկողություն են սահմանել նաև Սիրիայի հետ սահմանային անցակետերից մեկի նկատմամբ:

Նախօրեին շիա հոգևորական Մուքթադա Աս Սադրի կողմնակիցները բազմահազարնոց երթ են անցկացրել Բաղդադում` պատրաստակամություն հայտնելով իսլամիստների հետագա առաջխաղացման դեպքում պաշտպանել երկրի մայրաքաղաքը: