Օլանդն ու Էրդողանը քննարկել են ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու հեռանկարները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու հեռանկարները:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը` նշելով, որ Էրդողանն ու Օլանդը Տրանս-Անատոլիական գազատարի թեմային անդրադարձել են Ուկրաինայում ծավալված իրադարձությունների քննարկմանը զուգահեռ:

Բանակցությունների ընթացքում, ըստ նույն աղբյուրի, Ֆրանսուա Օլանդը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կողմ է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գաղափարին: