Իրաքցի իսլամիստների առաջխաղացումը շարունակվում է

Իրադրությունը Իրաքում շարունակում է լարված մնալ: Մարտերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման և կառավարական զորքերի միջև շարունակվում են:

Այսօր սուննի զինյալները գրավել են Սիրիայի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկը: Այս ֆոնին շիա հոգևորական Մուքթադա Աս Սադրի կողմնակիցները բազմահազարնոց երթ են անցկացրել Բաղդադում` պատրաստակամություն հայտնելով իսլամիստների հետագա առաջխաղացման դեպքում պաշտպանել երկրի մայրաքաղաքը: