Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքեր։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր տարածած հաղորդագրությամբ փոխանցում է, որ գերատեսչության ղեկավարը եղել է մարտական հենակետերում, հետևել դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման և հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:

Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն և ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերևույթից ավելի քան 3.000 մ բարձրության վրա:

Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: