Իջևանի մարտական հենակետում մայիսի 10-ին հրազենային վնասվածքից մահացած զինվոր Ներսես Կարապետյանի գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ 19-ամյա զինծառայողին ստորացրել են, վիրավորել նրա արժանապատվությունը։
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից տեղեկացանք, որ կասկածյալը վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանն է։ Նրան, ըստ Սարգսյանի, մեղադրանք է առաջադրվել ստորադաս Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնելու, ինչպես նաև մարտական հերթապահության կանոնները խախտելու, ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու և փաստաթղթեր կեղծելու համար։
Սակայն վաշտի հրամանատարը չի ձերբակալվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ձերբակալված չէ նաև երկրորդ մեղադրյալը, որի մասին հայտնում է քննչական ծառայությունը` նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանը: Նա մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու ու պաշտոնեական կեղծիքի մեջ։ Մանուկյանը ևս չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ է։ Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել։
Ներսես Կարապետյանը գլխից ծանր վիրավորվել էր մայիսի 10-ի վաղ առավոտյան և մահացել էր Իջևանի հիվանդանոց տեղափոխվելու։ Դատաբժշկական փորձաքննությունը հերքել էր ինքնասպանության հնարավորությունը, քանի որ հրազենային վնասվածքը եղել է Ներսեսի գլխի գագաթային մասում, կրակել են 20-25 սանտիմետր հեռավորությունից։ Մերի Սարգսյանը հստակեցրեց, որ վաշտի հրամանատարին ու սերժանտին առաջադրված այս մեղադրանքները որևէ կապ չունեն 19-ամյա զինվորի մահվան կամ սպանության հետ. - «Մահվան մասով դեպքի հանգամանքները դեռ ճշտվում են»։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ երիտասարդը կրակոցից առաջ է ենթարկվել է ստորացնող և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի, Սարգսյանը պատասխանեց, որ նախաքննությունը կպարզի` երբ և ինչպես է դա եղել։
Մահացած զինվորի հարազատները տարակուսած են, թե ինչպես նախաքննական մարմնին չի հաջողվում 40 օրվա ընթացքում պարզել, թե ով է կրակել իրենց որդու վրա:
«Մեկը որ մի հաց է գողանում երեխային սնունդ հայթայթելու համար, անմիջապես ձերբակալում են, խափանման միջոցը կալանքն է լինում, հրապարակում են՝ հանցագործ ենք բռնել... իսկ այս դեպքո՞ւմ», - «Ազատության» հետ զրույցում հարցնում էր զոհվածի հորաքույրը՝ Կարինե Կարապետյանը: - «Ինձ մենակ հետաքրքիր է, ո՞վ կրակեց Ներսես Կարապետյանի վրա: Տեսնենք, հույսով սպասում ենք հարգարժան նախարարին: Դեռ սպասում ենք»։
Զինվորի հորաքույրը հիշեցրեց, որ իրենք առաջին օրվանից բարձրաձայնում են, թե ինչպես է վաշտի հրամանատարը ճնշում գործադրել Ներսեսի վրա, փորձել է նրանից գանձել կորած 180 լիտր բենզինի գումարը, սպառնացել է՝ «վաղը քեզ հետ կխոսեմ», ինչին էլ հետագայում հաջորդել է առեղծվածային կրակոցը երիտասարդի գլխին:
«Մեր տղան ասել էր՝ «ես փող չունեմ քեզ տալու, որովհետև դու ինքդ լավ գիտես, էդ բենզինն ով է տարել, ես փող չունեմ քեզ տալու»։ Խոսքը Գարեգինի մասին է, ում մեղադրանք է առաջադրված, բայց իր այս մեղադրանքում չկար, ես չկարդացի, նման ոչ մի բան», - ասաց Կարապետյանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ փորձ է արվում հանրության ուշադրությունը կողմնակի մեղադրանքների վրա շեղելով ժամանակ շահել և ի վերջո թաքցնել հանցագործության իրական հանգամանքները. - «Սա այն եզակի դեպքերից է, երբ տղան պատմել է ընտանիքին այդ բենզինի հանգամանքների մասին։ Այսինքն շատ բան էր հայտնի արդեն, և նախաքննական մարմնի համար բավականին հեշտ պիտի լիներ միանգամից պարզել, թե ով է իրական հանցագործը։ Ինչպե՞ս կարող եք այդ դիրքում, մի քանի զինվորի մեջ չիմանաք ինչ է կատարվել: Անհնար է։ Սա դասական կոծկում է, ինչը միշտ անում է զինվորական դատախազությունը ՊՆ քննչական ծառայության հետ համատեղ: Ակնհայտ է, որ հանցագործությունը կոծկվում է, այն դեպքում, երբ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` բացահայտելու և իրականությունը պարզելու նպատակով։ Բայց նրա գնալուց հետո լռություն է, և քննչական ծառայությունը այս մոտեցումն է ցուցաբերում։ Նշանակում է իրենց միջավայրին հարազատ մեկն է այն անձը, ով սպանել է, ես կարող եմ ասել, որ սպանել է այս երիտասարդին»։