Այսօր կեսօրին Երևանի Արշակունյաց պողոտայից մեկնարկած ավտոերթը ընդամենը մի քանի րոպե տևեց, քանի որ ոստիկաններն իրենց ավտոմեքենաներով ամբողջությամբ փակեցին դեպի կենտրոն ուղևորվող վարորդների ճանապարհը։
Տեղում աշխատող ոստիկանները հրաժարվեցին մեկնաբանել իրենց գործողությունները, իսկ նրանցից մեկն էլ ասաց, որ այս քայլով կանխում են քաղաքի կենտրոնում հնարավոր խցանումները։
Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ ոստիկանության նման պահվածքը սադրանք է և մասնակիցներին կոչ արեցին մնալ մեքենաների մեջ, սադրանքի չտրվել, ոչ մի քայլ չձեռնարկել ու սպասել ոստիկանների հետագա քայլերին։
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում էին երթով ուղևորվել դեպի կառավարության շենք և վարչապետից պահանջել, որ նա պատասխանի իրենց նամակին։
«Ճիշտն ասած, մենք վստահ էինք, որ պիտի փակեին: Մենք ընդամենը հրապարակ պիտի գնայինք և վարչապետին հիշեցնեինք, որ դու նամակ ունես քո սեղանին», - ասաց Հակոբյանը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է, որ մայրաքաղաքում վերացվեն կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղերը, հինգ անգամ կրճատվի տեսախցիկների և արագաչափերի գրանցած խախտումների համար տուգանքների չափը, չեղյալ համարվեն մինչ այժմ սահմանված տուգանքները և մինչև նոր կանոնակարգի մշակումը վարորդները չտուգանվեն։
Այսօրվա երթի մասնակիցները և ոստիկանները այդպես էլ միմյանց չէին մոտենում: Քիչ ավելի ուշ Արշակունյաց պողոտա ժամանեցին ոստիկանության հատուկ ջոկատայինները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, ով մեքենայից իջնելուց ընդամենը մի քանի վայրկյան անց երթի մասնակից վարորդներից մեկին բերման ենթարկելու հրաման տվեց։
Վարորդներից մեկը, ով ընթանում էր երթի սկզբնամասում, հրաժարվում էր մեքենայից դուրս գալ, որից հետո Օսիպյանը հրամայեց մեքենան քարշակով տեղափոխել տուգանային հրապարակ։ Մեր հարցին, թե արդյոք դա վտանգավո՞ր չէ, նա պատասխանեց՝ ոչ։ Օսիպյանը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե ինչո՞ւ են վարորդին տեղափոխում, պատճառներից տեղյակ չէր նաև վարորդը։
«Իրանք փակել են, ասում են խանգարում եք շարժը, ի՞նչն եմ խանգարում, եթե դիմացս փակել են», - ասաց վարորդը:
Երևանի փոխոստիկանապետը շրջում էր տարածքով և մեքենաների վարորդներին կոչ անում երթը կազմակերպել քաղաքի կենտրոնից դուրս, մինչդեռ վերջիններս հրաժարվում էին։ Արդյունքում Օսիպյանի հրամանով 7 հոգի բերման ենթարկվեց, 6 մեքենա էլ տեղափոխվեց տուգանային հրապարակ։ Դրանից հետո Արշակունյաց պողոտայում երթևեկությունը վերականգնվեց, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ավտոերթը շարունակեց կենտրոնից դուրս գտնվող տարածքներում։
Առաջիկա օրերին նախաձեռնությունը խոստանում է ավելի մասշտաբային երթ անցկացնել։