Ավտոերթի մասնակիցները երեքը բերման ենթարկվեցին

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթի մասնակիցներից երեքը քիչ առաջ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունք։

Երեքից մեկին ոստիկանները տեղափոխեցին հենց իր մեքենայի ղեկին նստած, քանի որ վարորդը կողպել էր մեքենայի դռները և դուրս գալ չէր պատրաստվում։

Ոստիկանների պնդմամբ՝ վարորդները խախտել են երթևեկության կանոնները։

Իրավապահների գործողությունները ղեկավարում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:


Հովհաննես Մովսիսյան

Մանրամասներն՝ ավելի ուշ: