Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը երեկ երկրորդ պարտությունը կրեց և կլքի մրցաշարը խմբային փուլից հետո:
Աշխարհի գործող չեմպիոնը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում Չիլիի հավաքականի հետ հանդիպմանը երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Հատկանշական է, որ առաջնությունում անցկացրած երկու խաղերում Իսպանիայի հավաքականը միայն մեկ գնդակ խփեց մրցակցի դարպասը՝ 11-մետրանոցից, իսկ սեփական դարպասն ընդունեց 7 գնդակ:
Վերջին հանդիպումը Իսպանիան կանցկացնի հունիսի 23-ին Ավստրալիայի հետ, սակայն այդ խաղի արդյունքից որևէ բան կախված չէ, և երկու թիմերն էլ դուրս կմնան հետագա պայքարից:
Չիլիի հավաքականը, մինչդեռ, երեկվա հաղթանակից հետո հավաքեց 6 միավոր՝ B խմբի առաջին երկու տեղերը կիսելով Նիդերլանդների հետ և ապահովելով իր մասնակցությունը 1/8 եզրափակիչին:
Անցած օրը մեկ հանդիպում էլ կայացավ A խմբում՝ Խորվաթիան 4:0 հաշվով առավելության հասավ Կամերունի նկատմամբ: