«Դո՛ւրս մեր գրպանից»-ը հերթական ավտոերթը կանցկացնի

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը վաղը թվով 4-րդ բողոքի ավտոերթը կանցկացնի Երևանում:

«Ազատության» հետ զրույցում նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն ասաց, որ մինչ օրս իրենց բարձրացրած խնդիրները լուծում չեն ստացել։

«Անցած շաբաթ կառավարությանը նամակ ենք փոխանցել։ Մեկ շաբաթ է անցել ու ոչ մի արձագանք դեռ չենք ստացել։ Նամակում նույն 4 պահանջներ ենք ներկայացրել ՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար։ Դե թող արձագանքեն՝ չկա, պատասխան չկա»,-ասաց Պողոսյանը։

Երեկ Կառավարությունը վերանայեց արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը, առաջարկեց 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր կմ/ժ արագության համար վարորդի տուգանել նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով։ Վարչապետն էլ նշեց, որ, փաստորեն, կառավարության 50 տոկոսով նվազեցվում է տուգանքների չափը։

Մեր հարցին, թե այս ամենը նախաձեռնությունը որպես բարեփոխում չի՞ դիտարկում Պողոսյանը պատասխանեց․ - «Քննարկում են, եսիմ ե՞րբ դա կլինի։ Մինչև ռեալ մեր պահանջների կատարումը չտեսնենք, մենք մեր բողոքի երթը չենք դադարեցնի»,- ասաց Պողոսյանը։