Քառյակի անդամները արձագանքում են նախագահ Սերժ Սարգսյանին՝ «այո, պահանջում ենք»։
Միակ սխալը, որ քառյակն արել է, այն է, որ չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը. այսպես արձագանքեց քառյակի անդամ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի հնչեցրած այն գնահատականին, թե քառյակը իշխանությանը 12 պահանջներ ներկայացնելիս շարադրական սխալներ է կատարել:
«Այդ փաստաթուղթ կազմողները ամենայն հավանականությամբ մի քիչ շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պետք է բացառվեն «պահանջում ենք», «պարտադրում ենք» բառերը»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի ընթացքում ասել էր նախագահը։
«Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակ արել է, այն է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը չի պահանջել։ Դա էլ կշտկենք՝ շատ շուտ»,- արձագանքեց Զուրաբյանը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հեգնում է, թե պետք է այդ 12 «դաժան» պահանջները ետ կանչել, ուղղել սխալը և պահանջել բառը փոխարինել «համագործակցել» բառով:
«Ես չգիտեմ՝ ոնց եմ մեղքերս քավելու։ Էս ընթացքում մեր խմբակցությունը ուզում էր համագործակցել ու չէր կարողացել։ Ինքը ուղղեց, որ դա լեզվական սխալ է, հիմա պիտի փորձենք մեր կուսակցությանը համոզել, որ ամբողջ թափով գնանք համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Մանուկյանը։
Քառյակի մեկ այլ անդամ, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես հակադարձում է Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե իրենց պահանջները ներկայացնելիս որևէ սխալ չեն արել.- «Մենք գիտենք ինչ ենք գրել և այո, պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք։ Պահանջում ենք, որովհետև բանը բանից վաղուց անցել է»։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ Սերժ Սարգսյանի դիտարկմանը հետևյալ կերպ է արձագանքում ՝ 12 պահանջներում ընդգրկված յուրաքանչյուր բառ ունի իր քաղաքական բովանդակությունը:
«Եթե պարոն Սերժ Սարգսյանը մեր փաստաթուղթը դիտարկում է ընդամենը որպես մի փաստաթուղթ, որը պետք է ենթարկվի լեզվաբանական, շարադասական, շարահյուսական վերլուծությունների, դա իր խնդիրն է»,- ասաց Հակոբյանը։
Եվ «Ժառանգությունը», և Դաշնակցությունը ընդգծում են՝ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունները ցույց տվեցին, որ իշխանությունները իրենց 12 պահանջները կատարելու ցանկություն չունեն: Ռուբեն Հակոբյանն ասում է, որ ամբողջությամբ դիտել է նախագահի հարցազրույցը և իր համար պարզ է դարձել, որ իշխող ուժն այսօր պատրաստ չէ որևէ դրույթ իրականացնել, չնայած սկզբում իշխանության որոշ ներկայացուցիչներ ծափահարում էին իրենց՝ ասելով, թե կառուցողական առաջարկներ են ներկայացրել:
«Բայց Սերժ Սարգսյանը բավականին ուշադիր ընթերցել է, հասկանում է, որ իրականացնել այս պահանջները նշանակում է ինչ-որ պահի հրաժարվել իշխանությունից»,- ասաց նա։
Հաշվի առնելով նախագահի հայտարարությունը, որ ոչ իշխանական ուժերի պահանջները չեն կատարելու, հնարավո՞ր է , որ քառյակն ավելի շուտ հանրահավաք անի՝ չսպասելով սեպտեմբերի վերջին: Հակոբյանն ասում է՝ այդ հարցը պետք է քննարկվի քառյակում, ամեն դեպքում, իր կարծիքով, ընդհանրապես իշխանությանը ժամանակ տալու որևէ իմաստ չկա:
«Ես կարող եմ մեր անունից ասել՝ այո, իշխանությունը իր ամենա ռեակցիայով ապացուցում է, որ նույնիսկ պետք չէ ժամանակ տալ, որովհետև իրենք ոչինչ չեն փոխելու։ Հիմա այս պահին հնարավո՞ր է ապահովել մասսայական միջոցառման այնպիսի մի որակ կամ նշաձող, որը հնարավորություն տա ինչ-որ բան փոխել, պետք է քննարկել։ Բայց ինձ համար ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունը պատրաստ չէ որևէ արմատական քայլ կատարել, և ի պատիվ Սերժ Սարգսյանի՝ հայտարարեց, որ «մենք չենք պատրաստվում որևէ կետ, որը կարող է որոշակի համակարգային փոփոխության սկիզբ դնել, իրականացնել»»,- նշեց Հակոբյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի Սերժ Սարգսյանի հայտարարություններից եզրահանգել է՝ իրենց պանջները իշխանությանը դրել են անհարմար վիճակի մեջ:
«Նրանք հասկանում են, որ աշնանը պետք է պատասխան տան Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին։ Հիստերիկ այս տվայտանքները և հակասական հայտարարությունները միայն դա են վկայում»,- նշեց Զուրաբյանը։
Ի դեպ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը միակն էր, ով այդպես էլ չցանկացավ ասել՝ ինչ տպավորություն է ստացել Սերժ Սարգսյանից հարցազրույցից, արդյո՞ք նրա հնչեցրած գնահատականները նշանակում են, որ ոչ իշխանականների 12 պահանջները չեն կատարվելու:
«Ես չգիտեմ, եկեք տպավորություններով չանենք, թող հայտարարի»,- ասաց Մարգարյանը։