Պորոշենկոն փոխում է արտգործնախարարին

Պավլո Կլիմկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր Գերագույն ռադա է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է Անդրեյ Դեշիցյայի փոխարեն արտաքին գործերի նախարար նշանակել Պավլո Կլիմկինին:

1993 թվականից Կլիմկինը մի շարք պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայի արտգործնախարարությունում, 2012-ից Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն է: