Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` կողմերը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակը, զարգացման հեռանկարներն ու «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Յակունինը ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված ներդրումները, ընթացիկ աշխատանքները, անդրադարձել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, խնդիրներին և զարգացման ծրագրերին:
Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում պատրաստ են շարունակել այդ ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ աշխատանքներն ու կյանքի կոչել փոխշահավետ համատեղ նախագծերը: