Նախագահն այցելել է Հանրային հեռուստաընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

Նախագահի պշատոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը շրջել է հեռուստաընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին։ Նախագահի ուշադրությունից դուրս չի մնացել նաև ընկերության առկա խնդիրները:

Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ:

Նախագահը հյուրընկալվել է նաև «Առաջին լրատվական» ծառայությանը, ծանոթացել աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, այցելել լրագրողների և տեխնիկական անձնակազմի աշխատասենյակներ, զրուցել նրանց հետ:

Այնուհետև նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին: