Մոսկվայի «Մարիոթ» հյուրանոցից կտավներ են գողացել

Մոսկվայի «Մարիոթ» հյուրանոցից ավելի քան 7 միլիոն ռուբլի (շուրջ 200 հազար դոլար) արժողությամբ երկու նկար են գողացել։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի գողության հատկանիշներով։

Նկարները գողացել են օրը ցերեկով հյուրանոցի առաջին հարկում գտնվող մասնավոր պատկերասրահից։ Անծանոթ այցելուն, օգտվելով վաճառողի անզգուշությունից, գողացել է Կոնստանտին Մակովսկու «Իվան Ահեղի մահը» 6 միլիոն ռուբլի արժողությամբ և Վասիլիա Պոլենովայի «Բնապատկեր գետով» 1 միլիոն 200 հազար ռուբլի արժողությամբ նկարները։

Երկուսն էլ 1880-ականների կտավներ են ու գեղարվեստական արժեք ունեն։