Ուկրաինայում սգո օր է հայտարարվել

Ուկրաինայում այսօր սգո օր է հայտարարվել: Նախօրեին Լուգանսկում ռուս անջատականները ուկրաինական զինված ուժերին պատկանող տրանսպորտային օդանավ են խփել, 49 զինծառայող է զոհվել:

Սգո օրը հայտարարվել է զոհված զինծառայողների հիշատակին:

Այսօր Մոսկվայում շուրջ երկու տասնյակ ռուսաստանցիներ հավաքվել էին Ուկրաինայի դեսպանատան մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ուկրաինացի զոհված զինվորականների հիշատակին: Նրանք ծաղիկներ են դրել և Ուկրաինայի օրհներգը կատարել: