Աֆղանստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը

Չնայած Թալիբան շարժման սպառնալիքներին, աֆղանստանում ընտրողներն այսօր հերթ են կանքնել ընտրատեղամասերում` նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իրենց քվեարկության իրավունքն իրացնելու համար:


Երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան նախագահի պաշտոնի համար պայքարում է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանիի հետ:


Թալիբանները ընտրությունների նախաշեմին Աֆղանստանի քաղացիներին կոչ են արել «հեռու մնալ ընտրատեղամասերից», սակայն քվեարկության ընթացքն առավոտյան հիմնականում խաղաղ բնույթ է կրել, խոշոր ահաբեկչական հարձակումների մասին տեղեկություններ չկան: