Շանթ Հարությունյանն իր աջակցությունն է հայտնել Հայկ Կյուրեղյանին։ Այս մասին հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Հայկը պայքարում էր Շանթին ազատ տեսնելու համար, արդյունքում կալանավորվեց ու դարձավ քաղբանտարկյալ։ Հանրությանը կոչ է արվում Շանթին պաշտպանելու փոխարեն այսուհետ Հայկին պաշտպանել։
Հիշեցնենք՝ Հայկ Կյուրեղյանը երեկ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին դատարանի շենքի առջևից բերման է ենթարկվել։
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կյուրեղյանը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: