Կրճատումներ Ֆինանսների նախարարությունում

Պետեկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության միավորումից երկու ամիս էլ չի անցել, սակայն արդեն 100-ից ավելի մարդ զրկվել է աշխատանքից։

Նախկին աշխատակիցներն «Ազատությանը» փոխանցել են, որ հունիսի 10-ին են տեղեկացել, որ արդեն չորս օր է՝ իրենց աշխատանքից ազատել են։

Նրանց խոսքով ՊԵԿ-ի նախկին նախագահ և ֆինանսների նախարարության նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը ազատվում է նախարարության հին աշխատակիցներից և թափուր աշխատատեղերը համալրում ՊԵԿ-ի կադրերով։

Իրավիճակը հատկապես սրված է նախարարության իրավաբանական բաժնում և ֆինանսական վերահսկողության տեսչությունում։ Այս երկուսում խոսքը մինչև 50 մարդու կրճատման մասին է։

Մանրամասները կարդացեք այստեղ: