Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր ցուցմունք տվեց ընդդիմադիր հայացքներով հայտնի 35-ամյա Ֆելիքս Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի ցուցմունքի, 2011 թվականի սեպտեմբերի 28-ին առավոտյան ոստիկանները 10 հոգով՝ Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ մտել են Զովունիի իրենց տուն, իրեն տարել բաժին:
Գևորգյանը պատմեց Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի, նրա տեղեկալի և ևս 2 օպեր-լիազորի գործողությունները.- «Ոտքս վառել են, դուբինկեքով, ոտքերով, ձեռքերով ինձ ծեծել են։ Ոտքիս եղունգները սաղ թափել էին, մինչև հիմա չի լավացել։ Ստիպել են, որ մարտի 1-ի սպանությունը վերցնեմ ինձ վրա, հետո հասկացան, որ անհնարին բան է, ստիպված հաջորդ օրը փոխեցին, գողության գործը դրեցին վրաս, որ ինձ էդպես դուրս չթողեն»։
Գևորգյանի ոտքին՝ ծնկից ներքև, սպի կա: Պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին ի պատասխան՝ նկարագրեց.- «Տաքացրած երկաթի վառելուց հետո է եղել»։
Գևորգյանը, պատասխանելով մեղադրող, Դավթաշենի դատախազի տեղակալ Ալեքսանդր Աղայանի հարցերին, ցուցմունք տվեց, որ խոշտանգված վիճակում ի վերջո քննիչի թելադրանքով «ինքնախոստովանական» ցուցմունքներ է գրել, ասաց նաև, որ մտածել է անգամ ինքնավնասման մասին։
Գևորգյանը նաև ասաց, որ ոստիկանությունում իրեն սպառնացել են հաշվեհարդար տեսնել ընտանիքի նկատմամբ: Այդ իրավիճակում ստանձնել է գողությունների պատասխանատվությունը, ավելի ուշ հրաժարվելով դրանցից, երբ ունեցել է փաստաբան։
Մեղադրող Ալեքսանդր Աղայանը կասկածի տակ առավ ամբաստանյալի պնդումները, թե ցուցմունքները պարտադրանքի տակ է գրել.- «Սիրուն ձեռագիր ունենք»,- ասաց։
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է խոշտանգումների կապակցությամբ քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ, հիմա այդ որոշումը բողոքարկվում է Վճռաբեկում:
Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի տարածքային կազմակերպության ղեկավար, Մաշտոցի շրջանում Ղարաբաղ կոմիտեի անդամ Պետրոս Գևորգյանը վկայեց, թե ինչ է տեղի ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում, երբ ընդդիմությունը շարունակում էր նստացույցը։
«Ինչ-որ բան էին ուզում գցել վրանի մեջ, որ հետո գային խուզարկության, երևի ձերբակալեն։ Կողքից վրանը ոտքով բարձրացրել էին, ուզում էին տակը գցել։ Դավիթ Շահնազարյանը ասաց՝ ոստիկաններին հրավիրեք, իրենք ասացին՝ մենք ինքներս ոստիկաններ ենք, հետո գնացին»,- պատմեց հայրը։
Պետրոս Գևորգյանը մի քանի անգամ պնդեց, որ որդու նկատմամբ մինչ օրս շարունակվող հետապնդումները կապված են իր երկարամյա քաղաքական պայքարի հետ:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը նախկինում արդարացրել է Ֆելիքս Գևորգյանին: Վերաքննիչը գործը հետ է ուղարկել, քանի որ արդարացման հիմքը նշված չի եղել: Ֆելիքս Գևորգյանի դատավարությունը առաջին ատյանում մոտենում է ավարտին: Հունիսի 25-ին դատարանը վերջին հնարավորությունը կտա Գևորգյանի պաշտպանին՝ միջնորդություններ ներկայացնելու համար: