Իջևան և Դիլիջան ուղևորվելու այլընտրանքային երթուղիներ են սահմանվել

Միջպետական նշանակության Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածում մեկուկես ամսով կդադարեցվի երթևեկությունը հիմնանորոգման պատճառով:

Տրանսպորտի և կապի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2 - 83.12 կմ հատվածում երթևեությունը կդադարեցվի հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4 - Մ-14 - Ծովագյուղ - Սեմյոնովկա - Մ-4: