Վերին Լարսի ճանապարհը կարող է բացվել հունիսի 14-ին

Ռուսաստանյան սահմանապահ անցակետը Վերին Լարսում, արխիվ

Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ, պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, հայտարարել է, որ Վերին Լարսի ճանապարհը կբացվի հունիսի 14-ին:

«Վրաստանի մեր համապատասխան գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Խոստանում էին, որ այսօր ճանապարհները կբացվի, բայց քանի որ այս երկու օրերի ընթացքում անձրևները շատ էին, հնարավոր չեղավ: Հիմա հունիսի 14-15–ը ժամկետ են տվել, բայց դա էլ վերջնական չի, քանի որ եղանակը չի օգնում իրենց: Հույս ունենք հունիսի 14-ին ճանապարհը կբացվի»,- ասաց նախարարը

Վերին Լարսի ճանապարհը փակվել էր մայիսի 17-ից՝ փլուզման պատաճռով: