Մնացականյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը:

Դեսպան Մնացականյանը և Բան Կի-մունը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այդ համատեքստում ընդգծվել է հիմնահարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձևաչափի անփոխարինելիությունը:

«Զրույցի ավարտին դեսպան Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի վճռականությունը` շարունակելու կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում և իր նպաստը բերելու միջազգային խաղաղությանն ու զարգացմանը, ինչպես նաև միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրների լուծմանը»,- աված է պաշտոնական հաղորդագրությունում: